«Սիրով կհամաձայնեմ». Էդգար Սևիկյանը՝ Հայաստանի ֆուտբոլի հավաքականում խաղալու մասին

30 Հուլիսի 2023, 11:00

Սպորտ

«Պարի ՆՆ»-ի հարձակվող և Ռուսաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականների նախկին խաղացող Էդգար Սևիկյանը պատրաստ է խաղալ Հայաստանի ֆուտբոլի հավաքականում:

«Եթե առաջարկ լինի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, սիրով կհամաձայնեմ։ Կցանկանայի խաղալ Հայաստանի հավաքականում։ Դիտել եմ վերջին հանդիպումները և ուրախ եմ թիմի արդյունքներից։ Դա շատ լավ է մեզ համար: Բայց նշեմ, որ ՀՖՖ-ի ներկայացուցիչներն ինձ հետ կապ չեն հաստատել»,- Metaratings.ru-ի հետ զրույցում ասել է Սևիկյանը:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հունիսին տեղեկություն էր տարածվել, որ կիսապաշտպանը կարող է ստանալ Հայաստանի մարզական քաղաքացիություն: