Կարեն Կարագուլյանը կմասնակցի Դևիդ Ֆինչերի նոր նախագծին

20 Դեկտեմբերի 2025, 23:50

Հայեր

Կարեն Կարագուլյանը Բրեդ Փիթի հետ միասին կխաղա «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի շարունակությունում, որի սցենարի հեղինակը Քվենտին Տարանտինոն է։ Կինոնկարի աշխատանքային անվանումն է՝ «Քլիֆ Բութի նոր արկածները»։

Սյուժեի կենտրոնում Փիթի հերոսն է, ով խոշոր ստուդիաների պրոդյուսերների խնդրանքով ստանձնում է ամենատարբեր խնդիրների լուծումը։

Ֆիլմը բացառիկ իրավունքով կցուցադրվի Netflix հարթակում, սակայն պրեմիերայի ամսաթիվը դեռևս չի հայտարարվել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կարագուլյանը նկարահանվել էր Շոն Բեյքերի օսկարակիր «Անորա» ֆիլմում և հրավեր էր ստացել անդամակցելու Կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիային։