Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում՝ բյուջեի քննարկման ժամանակ
22 Դեկտեմբերի 2025, 11:12
Թուրքիայի Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի քննարկումը վերածվել է ծեծկռտուքի։ Միջադեպը տեղի է ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) և ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) պատգամավորների միջև։
Չնայած տեղի ունեցածին՝ խորհրդարանը շարունակել է աշխատանքը, և քվեարկության արդյունքում 2026 թվականի բյուջեն ընդունվել է։ Այն ստացել է 320 կողմ և 249 դեմ ձայն։