Դեպի ՀՀ դրամական փոխանցումների կեսը ՌԴ-ից է
24 Դեկտեմբերի 2025, 18:11
Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ հոկտեմբերին ոչ առևտրային դրամական զուտ ներհոսքը ՀՀ աճել է 31,2 տոկոսով՝ ի հաշիվ ՌԴ-ից հոսքերի շուրջ երկու անգամ աճի: Աճի պատճառն առանձին ուսումնասիրման խնդիր է, բայց ընդհանուր առամբ մենք գործ ունենք ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով մարդկային և ֆինանսական կապիտալի աճի էֆեկտի հետ:
Կարևոր է ընդգծելը փաստը, որ դեպի ՀՀ դրամական փոխանցումների մեծ մասը, իսկ իրականում՝ փոխանցումների կեսը, բաժին է ընկնում միայն ՌԴ-ից փոխանցումներին: Դիտարկենք, օրինակ 2024թ-ի ամփոփ տվյալները: Ըստ երկրների՝ դրամական փոխանցումների քանակների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կատարվել է ընդամենը 2 337 652 փոխանցում, որից՝ 1 188 876-ը ՌԴ-ից։
Առաջին հնգյակի մյուս երկրների՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Վրաստանի և Հունաստանի փոխանցումներն անգամներով զիջում են։ Ավելի թարմ տվյալներով, այս տարվա հոկտեմբերին փոխանցումների քանակն ընդամենը 214 հազար 437 է, որից 118 140-ը՝ կրկին միայն ՌԴ-ից: Այսինքն, թե՛ նախորդ տարվա ամփոփ տվյալներով, թե՛ ընթացիկ օպերատիվ տվյալներով, ամենաշատ փոխանցումները ՌԴ-ից են: Նույն պատկերն ունենք նաև դրամական արտահայտությամբ: Այս տարվա հոկտեմբերին դրամական փոսխանցումները կազմել են 78 մլն 13 հազար դոլար, որից 38 մլն 902 հազարը՝ միայն ՌԴ-ից: