Սուսաննա Ղուկասյանը՝ «Շեֆերի ճակատամարտ» հեռուստաշոուի հաղթող

28 Դեկտեմբերի 2025, 18:40

Հայեր

Պերմ քաղաքում բնակվող Սուսաննա Ղուկասյանը դարձել է «Пятница!» հեռուստաալիքով ցուցադրվող «Շեֆերի ճակատամարտ» հեռուստաշոուի հինգերորդ եթերաշրջանի հաղթող։ Այս մասին հաղորդել է 59.RU-ն։

Շոուի ընթացքում պրոֆեսիոնալ խոհարարներն ու խոհարարության սիրահարները ներկայացրել են նախապես պատրաստված ուտեստներ։ Ղուկասյանը հայտնել է, որ վեց տարի աշխատել է որպես շեֆ-խոհարար Պերմի ռեստորաններից մեկում։