Սա ոչ թե անձի, այլ ինքնության հարց է. հարցում ԱՄՆ-ում

29 Դեկտեմբերի 2025, 18:00

Քաղաքականություն

ԱՄՆ-ում բնակվող հայերը մտահոգություն են հայտնել Հայաստանում ստեղծված ներքաղաքական լարվածության և Հայ Առաքելական եկեղեցու դեմ հարձակումների կապակցությամբ: Հարցվածները նշում են, որ սա կաթողիկոսի անձի հարցը չէ, այլ հայի տեսակի և ինքնության պահպանման պայքար է;

«Թեև յուրաքանչյուրն իր տանն աղոթում է, այսօր ժամանակն է՝ միաբանվելու: Եթե որևէ մեկը մտածում է, որ սա կաթողիկոսի հարցն է, սխալվում է: Կաթողիկոսի հարցը կլուծեն, կանցնեն Արամ կաթողիկոսի հարցին»,- ասել է հարցման մասնակիցներից մեկը:

Շատերը ցավով նշել են, որ մարդկանց անտարբերությունը ջնջում է հայ ինքնությունը: «Չի կարելի հոգով կույր լինել: Եթե հիմա չարթնանանք, շատ ուշ կլինի»,- ասել են հարցվածները:

Նրանցից շատերը համոզմունք են հայտնել, որ կաթողիկոսի դեմ ուղղված գործողությունները կազմակերպված պլանի մի մասն են:

Հավատացյալները նաև սթափության կոչ են արել՝ հանուն հայոց հոգևոր ամրոցի փրկության:

Մանրամասները՝ տեսանյութում: