Հալեպում իրավիճակը հանդարտ է, ծանր հրետանին լռել է. Գաբրիելյան

09 Հունվարի 2026, 19:30

Քաղաքականություն

Հալեպում ընդհանուր առմամբ իրավիճակը հանդարտ է: Հայ համայնքը միայն նյութական վնասներ է կրել: Այս մասին AlphaNews-ին հայտնել է Բերիո հայոց թեմի մամուլի խոսնակ Մարիա Գաբրիելյանը։

Այսօր՝ առավոտից, ըստ նրա, ռազմական գործողությունները դադարել են։

«Ռազմական գործողությունները ողջ գիշեր ընթացել են, մինչև առավոտ ծանր հրետանին աշխատում էր, ծանր ռազմամթերքով հարվածներ էին հասցվում, բայց առավոտյան պատկերը լրիվ փոխվեց, Սիրիայի բանակը մուտք գործեց այդ երեք շրջաններ: Հետո իշխանությունը կոչ արեց, որ տեղահանված քաղաքացիները վերադառնան իրենց տներ»,- հայտնել է Բերիո հայոց թեմի մամուլի խոսնակը:

Գաբրելյանի կարծիքով՝ մինչև կիրակի Հալեպը կվերադառնա իր բնականոն կյանքին, կբացվեն կրթական հաստատությունները։