Տասնյակ հոգևորականներ իրենց հավատարմությունն են հայտնել Սուրբ Էջմիածնին
10 Հունվարի 2026, 13:53
Տասնյակ հոգևորականներ վերահաստատել են իրենց հավատարմությունը Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին։
Նախօրեին Ամենայն Հայոց Կաթողիկոսին աջակցություն հայտնած Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականներին միացել են նաև քահանաներ Սեբեոս Գալաչյանը, Հակոբ Իսահակյանը, Մաղաքիա Գևորգյանը, Սիմոն Տեր-Մկրտչյանը, Հովնան Գևորգյանը, Արծրուն Միքայելյանը, Բաբկեն Ստեփանյանը, Վարուժան Տերտերյանը, Մուշե Վահանյանը, Նահապետ Կարապետյանը, Թադևոս Տերտերյանը, Նարեկ Սարգսյանը, Մասիս Շահինյանը, Մակար Ղալամդարյանը, Աբրահամ Մարտիրոսյանը, Գառնիկ Ավոյանը, Քերովբե Բարսեղյանը, Հեթում Թարվերդյանը, Սերովբե Պատվականյանը, որոնք արտահայտել են իրենց անսասան որդիական նվիրումն ու անվերապահ հավատարմությունը Սուրբ Էջմիածնին և նրա օրինական առաջնորդին՝ Նորին Սրբություն Գարեգին Բ-ին՝ Ամենայն Հայոց Գերագույն Պատրիարքին և Կաթողիկոսին։
Հոգևորականները վճռականորեն դատապարտել են Եկեղեցու և ժողովրդի պառակտմանն ուղղված կործանարար փորձերը՝ ընդգծելով, որ հավատը, նվիրվածությունն ու միասնությունը Սուրբ Էջմիածնի շուրջ հանդիսանում են հայ ժողովրդի հոգևոր ուժի և ապագայի ամուր գրավականը։