8 կիլոմետրանոց խցանում՝ Սևան-Երևան մայրուղում․ գրանցվել է 6 ավտովթար
25 Հոկտեմբերի 2026, 21:21
Սևան-Երևան մայրուղում իրավիճակը լարված է․ ճանապարհի տարբեր հատվածներում միաժամանակ 6 ավտովթար է գրանցվել, ինչի հետևանքով առաջացել է շուրջ 8 կիլոմետրանոց խցանում։
Վարորդները ստիպված են երկար ժամանակ անցկացնել ճանապարհին, իսկ երթևեկությունը զգալիորեն դանդաղել է։
Ավտովթարների պատճառների և հնարավոր տուժածների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ այս պահին ներկայացված չեն։
