Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Մեծ պատմություն Մամ ջան Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ «2026. ի՞նչ է լինելու»

«Թրամփի նպատակը Մոսկվայի, Պեկինի հետ պայմանավորվելն է, Կիևն ածանցյալ հարց է». «2026. ի՞նչ է լինելու»

12 Հունվարի 2026, 20:00

Ուկրաինայում խաղաղություն հաստատելն ըստ քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի, առանցքային չէ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար, որը 28 կետից բաղկացած խաղաղության պլան էր առաջարկել՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև 4-րդ տարին շարունակվող պատերազմը դադարեցնելու նպատակով: Բադալյանի գնահատմամբ, Սպիտակ տան ղեկավարի համար գլխավոր հարցը Ռուսաստանի և Չինաստանի հետ պայմանավորվածությունների հասնելն է, որն իր ազդեցությունն անշուշտ կունենա նաև ուկրաինական խնդրի վրա:

«ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ ավելի կոշտ բնորոշումներ կան Եվրամիության հասցեին, քան օրինակ՝ Ռուսաստանի ու Չինաստանի: Այդ ռազմավարության մեջ Ռուսաստանն ու Չինաստանը չեն բնորոշվում որպես թշնամի կամ սպառնալիք, սա շատ էական հանգամանք է: ԱՄՆ-ի այս վարչակազմն այդ երկու երկրների հետ փորձում է ձևավորել այդ պայմանավորվածությունների ակումբը ու եթե այդ պայմանավորվածություններն ամբողջանան, ապա ուկրաինական հարցն ինքնաբերաբար լուծման ենթակա խնդիր է լինելու»,- Alpha News-ի՝ «2026. ի՞նչ է լինելու» նախագծի շրջանակում ասել է Հակոբ Բադալյանը:

Նրա համոզմամբ՝ Թրամփը իշխանությունը պահելու խնդիր ունի և իր դիրքերը պահելու հարցում չունի այլ աջակից, քան Ռուսաստանն ու Չինաստանն են:

«ԱՄՆ վարչակազմի համար Ռուսաստանն ու Չինաստանը շարունակելով լինել աշխարհաքաղաքական մրցակիցներ, նաև գործընկերներ են ընդհանուր փիլիսոփայության շուրջ համաձայնության գալու հարցում, այդ թվում՝ իր ներքին խնդիրները լուծելու տեսանկյունից: Թրամփն իմ գնահատմամբ, ձգտում է այս ամբողջական համաձայնություններին՝ համաշխարհային վերաբաժանումների ու կանոնների շուրջ և մենք տեսնում ենք այդ բանակցության պրոցեսը: ՌԴ նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի հետ ԱՄՆ-ում բանակցությունը չեմ կարծում, թե Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ է, պատերազմի մասին բանակցություն չի լինի ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով բանագնացի հետ, հետևաբար դա վկայում է, որ Պուտին-Թրամփ երկխոսությունը գլոբալ օրակարգի շուրջ է, Ուկրաինան այդտեղ ածանցյալ է, որը ենթակա է լինելու այդ գլոբալ պայմանավորվածություններին»,- նշել է քաղաքական մեկնաբանը:

Հիմա եթերում