Քաղաքական պայքարն ուժեղանում է, քաղբանտարկյալների թիվը՝ մեծանում. հարցում Վայոց ձորում

12 Հունվարի 2026, 22:58

Քաղաքականություն

Վայոց ձորում անցկացված հարցման ընթացքում բնակիչներն իրենց կարծիքներն են հայտնել այն հարցի շուրջ, թե արդյոք արդա՞ր է մարդկանց քաղաքական հայացքների համար կալանավորելը։

Հարցվածներից մեկը նշել է․ «Անօրինական է, ով ինչ ուզում անում է»։ Մեկ այլ բնակիչ ընդգծել է․ «Սա մեր պետության թուլությունն է և մեր օրենսդրության անկատարությունը»։

Բնակիչներից մի քանիսը շեշտել են, որ երկրում անարդարություն է տիրում: Հարցման մեկ այլ մասնակից էլ նշել է, որ քաղաքական պայքարը գնալով ուժեղանում է. «Քաղաքական պայքարն ուժեղանում է, քաղբանտարկյալների թիվը՝ մեծանում»:

«Անարդար է մարդկանց քաղաքական հայացքների համար կալանավորելը»,- ասել է մեկ այլ բնակիչ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հիմա եթերում