Ինչո՞ւ Հայաստանը չի կարող TRIPP-ի կառավարումն իրականացնել իր մյուս ճանապարհների օրինակով. Բադալյան

14 Հունվարի 2026, 15:42

Քաղաքականություն

Հրապարակված շրջանակային հայտարարությունը թեև արտաքինից բավականին տարողունակ է, սակայն այն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան տալիս պատասխաններ։ Այս մասին AlphaNews-ի հետ զրույցում ասել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն՝ անդրադառնալով TRIPP նախագծի իրականացման վերաբերյալ հայ-ամերիկյան փաստաթղթին։

«Փաստաթուղթն այնպիսի տպավորություն է թողնում, որ ճանապարհի կառավարման մասով դեռ կան բազմաթիվ կարևոր մանրուքներ, որոնք ունեն էական նշանակություն, սակայն դրանք «փաթեթավորվել են» ընդհանուր և անորոշ ձևակերպումների ներքո»,- նկատելէ Բադալյանը։

Նա ընդգծել է, որ հայտարարությունը չի պարունակում հստակ պատասխաններ հենց այն դետալների վերաբերյալ, որոնք անմիջականորեն առնչվելու են ճանապարհի կառավարմանը։

«Առանց այդ մանրամասների դժվար է հասկանալ, թե իրականում ինչ մեխանիզմ է նախատեսվում կիրառել և ինչ հետևանքներ կարող է դա ունենալ։ Հայաստանն իր տարածքով անցնող ճանապարհի կառավարմանը մասնակից է դարձնում այլ պետության։ Այս առումով որևէ հոդաբաշխ բացատրություն չկա, թե ինչու այդ նույն կառավարումը Հայաստանի Հանրապետությունը չէր կարող իրականացնել իր մյուս ճանապարհների օրինակով»,- նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Հիմա եթերում