«Ոսկե գլոբուս»-ի աստղերն ընտրել են հայկական «Yeprem» բրենդի զարդերը

16 Հունվարի 2026, 13:00

Մշակույթ

Հունվարի 11-ին Լոս Անջելեսի «Beverly Hilton» հյուրանոցում կայացած 83-րդ «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ընթացքում բազմաթիվ համաշխարհային աստղեր կարմիր գորգին հայտնվել են հայկական «Yeprem» բրենդի զարդերով։

Դերասանուհի Լի Ցզյուն Լին, որը կատարել է գլխավոր դերերից մեկը «Մեղավորները» ֆիլմում, ինչպես նաև ֆիլմի համապրոդյուսեր Զինզի Կուգլերը, ընտրել են սպիտակ ոսկուց պատրաստված էլեգանտ մատանիներ։

«Yeprem»-ի զարդերով իրենց կերպարներն են համալրել նաև դերասաններ Լիզա Էն Ուոլթերը, Քեյթ Հադսոնը և Նիկի Գլեյզերը։

Նշենք, որ ոսկերչական տունը հիմնադրվել է 1964 թվականին Բեյրութում՝ լիբանանահայ Եփրեմ Չաքարդեմյանի կողմից։