National Geographic-ն անդրադարձել է Հայաստանի վանքերին

18 Հունվարի 2026, 10:00

Մշակույթ

National Geographic ամսագիրը հրապարակել է հոդված Հայաստանի հինգ վանքերի մասին՝ Գեղարդ, Տաթև, Նորավանք, Սանահին և Հաղպատ։

Հոդվածի հեղինակները նշել են, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչված այս հուշարձանները ճանապարհորդներին ծանոթացնում են տասնյոթ դար շարունակվող կրոնական ծեսերի և վարպետության հետ։

301 թվականին քրիստոնեության ընդունումից ի վեր վանքերը դարձել են Հայաստանի հոգևոր կյանքի առանցքային բաղադրիչը։ Այսօր դրանք ոչ միայն պահպանվում են որպես առաջին քրիստոնյա ազգի մշակութային ժառանգություն, այլև ծառայում են որպես հենարան տեղական համայնքների համար։ Ամսագրի գնահատմամբ՝ Հայաստանը շարունակում է մնալ «թերի գնահատված զբոսաշրջային երկիր», իսկ նրա վանքերը պարտադիր այցելության վայրեր են։