Այս ընտրություններով կամ ժողովուրդն իր ապագան տնօրինելու իրավունքը վերցնելու է իր ձեռքը, կամ այն տնօրինելու է Թուրքիան և Ադրբեջանը․ Լևոն Քոչարյան
17 Հունվարի 2026, 23:01
«Հայաստան» խմբակցությունը հանդիպումների շարք է սկսել․ խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը տեսանյութ է հրապարակել այսօր Մարտունի քաղաքում կայացած հանդիպումից։
«Այս ընտրություններով կա՛մ ժողովուրդն իր ապագան տնօրինելու իրավունքը վերցնելու է իր ձեռքը, կա՛մ մեր ժողովրդի ապագան տնօրինելու է Թուրքիան և Ադրբեջանը»,- մարտունեցիների հետ հանդիպմանը նշել է Լևոն Քոչարյանը։