Մոսկվայում կառուցված հայկական տաճարային համալիրը՝ Հայ Առաքելական եկեղեցու խոշոր կրոնական տեսարժան վայր

05 Օգոստոսի 2023, 08:28

Մշակույթ

Alpha News-ը շարունակում է ներկայացնել Սփյուռքում գործող հայկական եկեղեցիների մասին պատմող շարքը:

Ռուսաստանի մայրաքաղաքում կառուցված Հայ Առաքելական եկեղեցու խոշոր կրոնական տեսարժան վայրը հայկական տաճարային համալիրն է։ Այն ներառում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի նստավայրը, Սուրբ Խաչ եկեղեցին, Տիրոջ Պայծառակերպության Մայր տաճարը և համալիրի այցելուների համար նախատեսված հյուրատունը՝ ընդարձակ սեղանասրահով:

Տաճարի տակ գտնվող սրահում կա թանգարանային ցուցադրություն՝ սրբերի մասունքներով։

Հայկական տաճարային համալիր կառուցելու գաղափարը վաղուց էր ի հայտ եկել, սակայն այն երկար ժամանակ չէր հաջողվում իրագործել։ 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին, այնուամենայնիվ, հաջողվեց կառուցել եկեղեցու մի մասը: Աշխատանքներն իրականացվեցին գետնի տակ, և ստեղծվեց վերին հիմնակմախքը, շինարարության հետագա փուլերը սառեցվեցին անորոշ ժամանակով։

Հայկական եկեղեցական համալիրի օծումը տեղի է ունեցել 2013 թվականին։ Հանդիսավոր արարողությանը ներկա էին բարձրաստիճան հոգեւորականներ, հասարակական ու պետական նշանավոր գործիչներ:

Տաճարային համալիրը կառուցված է բաց վարդագույն և ոսկեգույն տուֆից։

Ճարտարապետական ոճն ամբողջությամբ արտացոլում է հայկական եկեղեցական դասական ավանդույթները, իսկ մայր տաճարն ու մատուռը զարդարված են գեղեցիկ որմնանկարներով: