2025 թ-ի նոյեմբերին ՀՀ կատարված դրամական փոխանցումներն աճել են 28,8%-ով․ ՀԲ
27 Հունվարի 2026, 17:40
2025 թվականի նոյեմբերին դեպի Հայաստան ոչ առևտրային դրամական փոխանցումներն աճել են 28,8%-ով: Այս մասին նշված է Համաշխարհային բանկի զեկույցում։
«Armenia Monthly Economic Update- January 2026» զեկույցի տվյալներով՝ աճը պայմանավորված է Ռուսաստանից միջոցների զուտ ներհոսքի 79,2% աճով, ինչը կազմում է ընդհանուր ծավալի 59%-ը։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ից կատարված դրամական փոխանցումները նվազել են 12.6%-ով։
Փաստաթղթում նշվում է, որ 2025 թ-ի հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զուտ ներհոսքը 26%-ով բարձր է եղել։