Հայաստանը՝ ֆրանսիական ամսագրի շապիկին

05 Փետրվարի 2026, 12:44

Հայեր | Մշակույթ

Արարատ լեռան և Խոր Վիրապի վանքի տեսարանով լուսանկարը զարդարել է ֆրանսիական հայտնի «Le Courrier de l’Atlas» ամսագրի շապիկը։

Հեղինակները Հայաստանի մասին իրենց հոդվածում ներկայացրել են երկրի քրիստոնեական ինքնությունն՝ անդրադառնալով նրա պատմական, մշակութային և բնական տեսարժան վայրերին։

Հրապարակման մեջ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Գեղարդ և Խոր Վիրապ հնագույն վանքերին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, հայկական յուրահատուկ խաչքարերին, Մատենադարանին, ինչպես նաև «Կասկադ» ճարտարապետական-հուշարձանային համալիրին։