Չեմ կարող հավատալ մի մարդու, ով ասում է՝ Արցախը Հայաստան է, հետո ճանաչում է այն որպես Ադրբեջանի մաս․ քաղաքացի
05 Փետրվարի 2026, 18:45
Շիրակի մարզում անցկացված հարցման ժամանակ բնակիչները պատասխանել են հարցին՝ արդյոք հավատո՞ւմ են, որ իշխանությունները 8 միլիարդի զենք են գնել: Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։
«Ուզում եմ հավատալ, բայց չեմ կարող հավատալ մի մարդու, ով ասում է՝ Արցախը Հայաստան է և վերջ, իսկ երկրորդ օրը թուղթ է ստորագրում և Արցախը ճանաչում Ադրբեջանի մաս։ Շատ բարդ է նման տեսակ մարդկանց հավատալը»,- նշել է քաղաքացիներից մեկը։
Մարդիկ հաճախ զարմանում են՝ հարցնելով, թե ինչու է զենք ձեռք բերվում, եթե արդեն Ադրբեջանի և Թուրքիայի հետ հաշտություն է կնքվել։ «Ի՞նչ է՝ Ռուսաստանի և Վրաստանի հե՞տ է կռվելու»,- ասում են նրանք։
Մեկ այլ քաղաքացի էլ կտրուկ արձագանքել է ․ «Սուտ է, չեմ հավատում։ Նույնիսկ եթե մեկ միլիարդի զենք է առել, ապա յոթ միլիարդ էլ գրպանն է դրել»։