Իշխանությունները մեզ ստիպում են մուրալ խաղաղություն, բայց դա մոտեցնում է հերթական պատերազմը․ Արթուր Միքայելյան

12 Փետրվարի 2026, 14:19

Քաղաքականություն

Մեր հայրենիքն այսօր կանգնած է լուրջ գոյաբանական սպառնալիքների առաջ։ Այս մասին «Ուժեղ Հայաստան» կուսակցության պաշտոնական շնորհանդեսի ժամանակ հայտարարել է «Մեր ձևով» շարժման անդամ Արթուր Միքայելյանը։

«Մեր ամենամեծ թշնամին ոչ թե արտաքին թշնամին է, այլ այն վախն ու անզորությունը, որ ներկայիս իշխանություններn իրենց թույլ կամքի ու կառավարման հետևանքով սերմանել են յուրաքանչյուրիս մեջ։ Նրանք մեզ ստիպում են մուրալ խաղաղություն»,- նշել է Միքայելյանը։

Նրա խոսքով՝ անդադար զիջումները ոչ թե խաղաղություն են բերում, այլ թուլացնում ու մոտեցնում են հերթական պատերազմը։