Սամվել Կարապետյանը հասկանում է՝ խաղաղություն չի նշանակում հանձնվել. Ռոբերտ Ամստերդամ

12 Փետրվարի 2026, 14:39

Քաղաքականություն

Սամվել Կարապետյանը ժայռի ամրություն է ցուցաբերել՝ առաջնորդվելով իր հավատով առ Աստված և ազգի ու երկրի հանդեպ իր սիրով։ Այս մասին «Ուժեղ Հայաստան» կուսակցության պաշտոնական շնորհանդեսի ժամանակ հայտարարել է բարերարի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։

«Այս մեծ հայրենասեր անձի անունից խոսելը մեծ պատիվ է։ Նա մարդ է, ով կառաջնորդի հայերին, որ հարգեն իրենց կրոնն ու մշակույթը և չանեն զիջումներ օտարերկրյա ուժերին։ Նա մարդ է, ով հասկանում է՝ խաղաղություն չի նշանակում հանձնվել։ Եվ հասկանում է, որ ապագայի որևէ ծրագիր կամ քաղաքական շահ մեկ օրով անգամ չի հիմնավորում Բաքվում քրիստոնյա հայերի ապօրինի ազատազրկումը»,- նշել է Ամստերդամը։