Ֆինն Գերագուսյանը գոլ է խփել Պրեմիեր լիգայի գավաթում

12 Փետրվարի 2026, 22:30

Սպորտ

«Սանդերլենդի U21» երիտասարդական թիմը դուրս է եկել Պրեմիեր լիգայի գավաթի քառորդ եզրափակիչ՝ 6։1 հաշվով ջախջախելով «Նոթինգհեմ Ֆորեսթ U21»-ին։ Այս մասին գրել է sportaran.com-ը։

«Սանդերլենդ»-ի կազմում գոլերից մեկը խփել է Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Ֆինն Գերագուսյանը։

18-ամյա հարձակվողը շարունակում է տպավորիչ արդյունք գրանցել․ նա արդեն երրորդ անընդմեջ խաղում է աչքի ընկնում։ Սկզբում Գերագուսյանը գոլ էր խփել U18 թիմի կազմում՝ Անգլիայի պատանեկան գավաթում, այնուհետև աչքի էր ընկել U21-ի կազմում՝ առաջնության շրջանակում, իսկ այժմ կրկին գոլ է հեղինակել U21-ի կազմում՝ Պրեմիեր լիգայի գավաթում։

Ընդհանուր առմամբ, ընթացիկ մրցաշրջանում հայ հարձակվողն արդեն ունի 9 գոլ՝ բոլոր մրցաշարերում։