Որ փողը լինի, կիմանանք՝ ինչպես օգտագործել. հարցում Լոռիում
13 Փետրվարի 2026, 20:10
Լոռիում անցկացված հարցման ժամանակ բնակիչները սուր քննադատության են ենթարկել պետական պաշտոնյաների հայտարարությունները թոշակառուների ծախսերի արդյունավետության վերաբերյալ՝ դա որակելով որպես ստորացում և անտարբերություն։ «30 տարի ֆաբրիկայում եմ աշխատել, բայց այսօր ստանում եմ 37 900 դրամ թոշակ։ Ի՞նչ է նշանակում՝ թոշակառուն 10,000 դրամն ի՞նչ պիտի անի։ Ծաղի՞կ պիտի առնի, որ դնի իր վրա։ Դա ամոթ է, պարզապես ամոթ»,-նշել է հարցման մասնակիցներից մեկը: Բնակիչները վիրավորական են համարում այն ակնարկները, թե թոշակառուները չգիտեն՝ ինչպես տնօրինել իրենց գումարները կամ որ թոշակի բարձրացումն էական չէ։ Լոռեցիները պատմում են ծայրահեղ խնայողության և դժվարությունների մասին, որոնց միջով անցնում են ամեն օր։ Թոշակառուների խոսքով՝ յուրաքանչյուր 1000 դրամը դեղորայքի, հացի կամ կոմունալ վճարի հարց է լուծում։ «Ինչպե՞ս է ստացվում, որ իրենք գիտեն ՝ոնց օգտագործել միլիոնները, իսկ մենք՝ չգիտենք»,-ասել է հարցման մասնակիցներից մեկը: Մանրամասները՝ տեսանյութում: