Նույնիսկ սոցիալական խնդիրները բավարար են, որ ժողովուրդն այս անգամ չընտրի Փաշինյանին. Աննա Կոստանյան

13 Փետրվարի 2026, 19:00

Քաղաքականություն

Եկեղեցու դեմ պայքարում ներկայիս հարաբերական անդորրը ոչ թե իշխանության ձախողումն է, այլ մարտավարական դադար՝ հանրային դիմադրողականությունը կոտրելու համար: Այս մասին Alpha News-ին տված հարցազրույցում ասել է «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման վարչության անդամ Աննա Կոստանյանը:

«Սա պարզապես տևական ժամանակավոր դադար է, որին կհաջորդեն նոր գործողություններ։ Իրենք սկսում են պրոցես, թուլացնում են մարդկանց տրամադրությունները, դադար են տալիս, որպեսզի բոլորը կարծեն, թե իշխանությունը ձախողել է, բայց հետո արդեն իրենց անելիքն անում են»,- նշել է նա:

Կոստանյանի խոսքով՝ իշխող թիմը սխալվել է իր հաշվարկներում՝ թերագնահատելով եկեղեցու դերն ու պատմական կշիռը։ «Իշխանության ամենամեծ սխալ հաշվարկը հենց այստեղ է․ նրանք հաշվի չեն առել, որ պատմական հիշողությունը հնարավոր չէ փոխել, վերափոխել կամ ջնջել։ Այդ ինստիտուտի ներսում կուտակված է մի ամբողջ պատմություն, որը տարբեր ժամանակաշրջաններում դարձել է Հայաստանի պահպանման հիմքը»,-ասել է նա:

Կոստանյանը վստահ է, որ եկեղեցու դեմ արշավն ուղղորդված է և ունի արտաքին ազդակներ, որոնք համահունչ են հատկապես Ադրբեջանից եկող ուղերձներին։ Սակայն, ըստ նրա, հոգևորականների միասնականությունը և սոցիալական ցանցերում սկսված աջակցության ալիքը դարձել են այն զսպող ուժը, որը ստիպել է իշխանությանը ժամանակավոր հետքայլ կատարել։

«Նույնիսկ սոցիալական խնդիրները բավարար են, որպեսզի ժողովրդի դժգոհությունը հասնի այն աստիճանի, որ դուրս հորդի և իշխանությանը հեռացնի։ Փաշինյանը կտրվել է հողից՝ կարծելով, թե ունի նույն աջակցությունը, ինչ 2018-ին կամ 2021-ին, մինչդեռ քաղաքացիները հասկանում են՝ իրենց հիմարի տեղ են դնում»,-հավելել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հիմա եթերում