«Կարապետյանը վստահություն է ներշնչում իր արած գործերով». կալանավորված բարերարը՝ վարչապետի թեկնածու. InstaFace
14 Փետրվարի 2026, 22:00
«Ինսթաֆեյս»-ի տասնիններորդ թողարկմանը դիտեք.
Չնայած Սահմանադրության արգելքին, «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է. գտել են սահմանադրական արգելքը հաղթահարելու ելքը:
Խաբկանք 9 մլրդ դոլարի ամերիկյան ներդրումների շուրջ. ի՞նչ է իրականում ենթադրում ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև էներգետիկ գործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ Փաշինյան-Վենս հայտարարությունը։
ԱՄՆ փոխնախագահն այցելեց Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ խոնարհեց 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակին, գրառում արեց օգտագործելով Հայոց ցեղասպանություն եզրույթը, բայց կարճ ժամանակ անց՝ Բաքու մեկնելուց առաջ, ջնջեց այն: Ինչո՞ւ:
Խճաքար լցնելուց մինչև անվադողի տեղադրում. ինչպես են Երևանում պայքարում «խրամատների» վերածված փոսերի դեմ, իսկ քաղաքապետ Ավինյանը մեղավորներ է կարգում: