Ալիևի պատկերացրած խաղաղությունը ոչնչացված Հայաստանն է․ Գրիգոր Բալասանյան

20 Փետրվարի 2026, 22:00

Քաղաքականություն

Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը Alpha News-ի եթերում վերլուծել է հայ-ադրբեջանական բանակցությունների կուլիսային իրողությունները և Վաշինգտոնից հնչող լավատեսական հայտարարությունները։

Ըստ փորձագետի՝ այն, ինչ տեղի է ունենում Միացյալ Նահանգներում, ավելի շատ նախընտրական շոու է, քան իրական դիվանագիտություն։

«Չգիտեմ՝ ԱՄՆ նախագահը որտեղից է վերցրել, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները լավ ընկերներ են։ Ալիևն անգամ չի էլ ասում, թե իրական խաղաղություն է հաստատվել»,- նշել է նա։

Ըստ միջազգայնագետի՝ Ալիևը մինչև հունիսի 7-ի ընտրությունները կտրուկ շարժումներ չի անի՝ թվացյալ խաղաղությունը չվտանգելու համար։ «Իրական պատկերը կերևա ընտրություններից հետո, երբ Բաքուն անցնի իր բոլոր պահանջների կատարմանը»,- նշել է նա։

Գրիգոր Բալասանյանը խոսքով՝ Ալիևի պատկերացրած խաղաղությունը ոչնչացված Հայաստանն է․ «Նրան պետք է, որ Հարավային Կովկասի այս հատվածը լինի տափաստան, որպեսզի իր «սուլթանիկը» (որդին) ապագայում որևէ խնդիր չունենա։ Իսկ էժան բենզինի կամ հոսանքի գինը Արցախն էր, Սյունիքն ու Տիգրանաշենը»։