Հայաստանը հավաստիացրել է՝ երբեք չի դառնա Իրանի համար սպառնալիքի աղբյուր․ դեսպան
27 Փետրվարի 2026, 16:00
Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թեհրանը Հայաստանի հետ բանակցություններից հետո փարատել է այսպես կոչված «Թրամփի ուղու» (TRIPP) իրականացման վերաբերյալ իր նախնական մտահոգությունները։
«Հաշվի առնելով ամերիկյան կողմի վերաբերմունքը Իրանի նկատմամբ՝ մենք այս հարցում ունեինք որոշակի մտահոգություններ։ Սակայն հարցը քննարկվել է հայ գործընկերների հետ՝ շատ բարեկամական մթնոլորտում»,- նշել է դիվանագետը։
Դեսպանի խոսքով՝ հայ գործընկերները հավաստիացրել են, որ Հայաստանը երբեք չի դառնա Իրանի համար սպառնալիքի աղբյուր, ինչի արդյունքում Թեհրանը վերանայել է իր դիրքորոշումը նախագծի վերաբերյալ։