Իրանի ԱԳՆ-ն հաստատել է նոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի վիրավորվելու լուրը
12 Մարտի 2026, 14:22
Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է, սակայն իրեն լավ է զգում։ Այս մասին իտալական «Corriere della Sera» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային:
«Նա վիրավոր է, բայց իրեն լավ է զգում: Ես չգիտեմ, թե երբ նա հանդես կգա իր առաջին ելույթով»,- նշել է նա։
Բաղային նաև հայտնել է, որ գերագույն առաջնորդի պաշտոնին հավակնում էին երեք կամ չորս թեկնածու, բայց Փորձագետների խորհրդում մեծամասնությունն ընտրել է Մոջթաբա Խամենեին։