Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է որոտացել
09 Նոյեմբերի 2026, 14:45
Թուրքիայի արևմուտքում՝ Իզմիր քաղաքում գտնվող մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել, որից հետո հրդեհ է բռնկվել, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել Իզմիր նահանգի Ալիաղա շրջանում գտնվող Habaş մետալուրգիական գործարանում, ինչից հետո ձեռնարկության տարածքում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են ժամանել հրշեջ խմբերը, որոնք աշխատանքներ են իրականացնում կրակը մարելու ուղղությամբ։
Տուժածների, պայթյունի պատճառների և հասցված վնասի չափերի վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են։