Փաշինյանի «պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» թեզը նախընտրական շանտաժ է․ Կարեն Քոչարյան

Նիկոլ Փաշինյանի նյարդային վիճակը պայմանավորված է նրանով, որ նա չգիտի, թե ընդհանրապես ինչ է անելու ռուսական կողմը։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն՝ անդրադառնալով նախորդ օրը կայացած Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցին։

«Փաշինյանը լարված է այն փաստից, որ չի հասկանում Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը։ Դա այն միակ բանն է, որ շարունակում է անհասկանալի մնալ վերջինիս համար։ Եվ չեմ բացառում, որ այս զանգով նա փորձում էր դա հասկանալ»,- նշել է Քոչարյանը։

Քաղտեխնոլոգի խոսքով՝ Փաշինյանի «պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» թեզը նախընտրական շանտաժ է։

«Ես չեմ բացառում, որ նրա այս խոսքերը հասարակության ինչ-որ հատվածի վրա չի ազդի։ Բայց մարդիկ պետք է մտածեն, թե ինչու պետք է պատերազմ լինի, եթե Ադրբեջանը փաստացի ստացել է այն, ինչ ուզում էր։ Այսինքն՝ եթե Ադրբեջանը հիմա պատերազմ սկսի, դա կլինի Հայաստանի սուվերեն տարածքների գրավման համա՞ր»,- եզրափակել է Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։