Էլիզաբեթ Աբրահամյանը միանգամից երկու մեդալ է նվաճել «WTT Contender Tunis 2026» մրցաշարում
31 Մարտի 2026, 11:29
Թունիսում մարտի 24-29-ը անցկացված սեղանի թենիսի «WTT Contender Tunis 2026» միջազգային մրցաշարում ռուսաստանցի մարզիկ Էլիզաբեթ Աբրահամյանը նվաճել է միանգամից երկու ոսկե մեդալ:
Զբաղեցնելով 103-րդ տեղը համաշխարհային վարկանիշային աղյուսակում՝ Էլիզաբեթը դուրս է եկել եզրափակիչ մրցաշարի առաջին համարի՝ հարավկորեացի Չու Չհոնհիի դեմ: Խաղի ընթացքում, զիջելով 0:2 և 1:3 հաշվով, մարզիկը կատարել է անհնարինը: Վճռորոշ սեթում՝ 13:11 հաշվի ժամանակ, Աբրահամյանը տպավորիչ հաղթանակով նվաճել է չեմպիոնի տիտղոսը։
Մարիա Պանֆիլովայի հետ միասին Էլիզաբեթը բարձրացել է պատվո հարթակի ամենավերին աստիճանին նաև զուգախաղերի մրցաշարում: Եզրափակչում աղջիկները լարված պայքարում հաղթել են ճապոնացի ուժեղ զույգին (3:2)՝ ապացուցելով իրենց գերազանցությունը վճռորոշ պահերին:
Սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ ռուսաստանցի թենիսիստուհիները WTT Contender սերիայի մեկ մրցաշարի շրջանակներում հաղթում են և՛ մենախաղում, և՛ զուգախաղում։