Հայ ըմբիշները՝ Ուֆայի մրցաշարի մրցանակակիրներ
10 Ապրիլի 2026, 13:30
Ուֆայում ավարտվել է Ռուսաստանի մինչև 16 տարեկան պատանիների հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունը։ Մրցումներին մասնակցել է գրեթե 570 մարզիկ՝ երկրի 50 տարածաշրջանից։
Անապայից ժամանած ըմբիշներ Յուրի Բեգլարյանը, Արտյոմ Մուսայելյանը և Արտաշ Հարությունյանը դարձել են մրցաշարի արծաթե մեդալակիրներ, իսկ Կրասնոդարից Միխայիլ Եգունյանը նվաճել է բրոնզե մեդալ։