«Ուժեղ Հայաստան»-ն առաջնորդվում է երկու սկզբունքով՝ պրոֆեսիոնալիզմ և մաքուր ձեռքեր․ Ղահրամանյան

Մեր դաշինքի ամբողջական ցուցակը կհրապարակվի վաղը կայանալիք միասնության հանրահավաքին։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։

«Օրերս տեղի է ունեցել մեր համագումարը, օրենքով սահմանված կարգով հաստատել ենք առաջիկա հերթական խորհրդարանական ընտրություններին մասնակցության ձևաչափը և սահմանել ենք այն ցուցակը, որով գնալու ենք ընտրությունների։ Հրապարակվել է առաջին 36 համարը, իսկ մեր ամբողջական ցուցակը կհրապարակվի վաղը՝ 17։00-ին, Ազատության հրապարակում կայանալիք միասնության հանրահավաքի ժամանակ։ Խոսքը վերաբերում է դաշինքի ցուցակին»,- նշել է Ղահրամանյանը։

Կուսակցության անդամի խոսքով՝ իրենց թիմն առաջնորդվում է երկու սկզբունքով՝ պրոֆեսիոնալիզմ և մաքուր ձեռքեր։

«Մեր նախընտրական ցուցակում ընդրգկվել են այն անձինք, որոնք իրենց ոլորտներում անցել են որոշակի ճանապարհ, հանդիսանում են տվյալ ոլորտներում պրոֆեսիոնալներ և ունեն մասնագիտական համապատասխան հմտություններ։ Ցուցակում ներառված են նաև այն անձինք, որոնք արատավորված չեն այս կամ այն պատմություններով»,- եզրափակել է Ղահրամանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։