Արման Ծառուկյանին իջեցրել են ինքնաթիռից հեռախոսով զբաղվելու համար
17 Ապրիլի 2026, 13:02
ԱՄՆ-ում մարտիկ Արման Ծառուկյանին իջեցրել են ինքնաթիռից՝ թռիչքի ժամանակ հեռախոսի մեջ նայելու համար: Նա մեկնում էր մասնակցելու Real American Freestyle (RAF) մրցաշարին: Այս մասին X-ում հայտնել է լրագրող Ադամ Զուբայրաևը:
Նա տեսանյութ է հրապարակել Լոս Անջելեսից Ֆիլադելֆիա մեկնող ինքնաթիռի խցիկից։ Ապրիլի 19-ի գիշերը Ֆիլադելֆիայում տեղի է ունենալու RAF 8 մրցաշարը։ Ծառուկյանի մրցակիցը կլինի ամերիկացի Յուրայա Ֆեյբերը։