ՀԱՊԿ-ը ակնկալում է կայուն խաղաղություն Բաքվի և Երևանի միջև. գլխավոր քարտուղար
20 Ապրիլի 2026, 13:50
ՀԱՊԿ-ը շարունակում է ուշադիր լինել Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում իրավիճակի նկատմամբ և կայուն խաղաղություն է ակնկալում Բաքվի և Երևանի համաձայնությունից հետո: Այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տալատբեկ Մասադիկովը:
«Մենք տեսնում ենք հուսադրող միտումներ երկու երկրների միջև համապարփակ միջպետական խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։ Մենք կարծում ենք, որ հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը հուսալի ճանապարհ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության համար», — նշել է գլխավոր քարտուղարը Մոսկվայում կայացած կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում։