Վենետիկում բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը
22 Ապրիլի 2026, 00:10
Հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի 150-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Վենետիկի Դորսոդուրո N2266 հասցեում՝ այն տանը, որտեղ ապրել է Իսահակյանը, տեղի է ունեցել Վարպետի մասին պատմող հուշատախտակի բացման արարողությունը։
Այս տանն Իսահակյանն ընտանիքի հետ ապրել և ստեղծագործել է 5 տարի՝ 1921-1926 թթ․։
Հուշատախտակի վրա ուրվագծվում է Ռիալտոյի կամուրջը, որը Ավ․ Իսահակյանի լավագույն բանաստեղծություններից մեկի՝ «Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամուրջին․․․», խորհրդանիշն է և վարպետի սիրելի ճարտարապետական կառույցներից մեկի՝ Երերույքի տաճարի զարդանախշը։ Հուշատախտակի վրա եղած QR կոդով այցելուները կարող են տեսնել «Իսահակյանը և Վենետիկը» տեսանյութը։ Հուշատախտակի ճարտարապետը Հայկ Ասատրյանն է։
Իսահակյանի՝ Վենետիկում ապրած տարիներին նրա տուն են այցելելել Մարտիրոս Սարյանն ու Եղիշե Չարենցը։