Վրաստանի հայ համայնքին թույլ չեն տվել հանրահավաք անցկացնել Թուրքիայի դեսպանատան մոտ։
Համայնքի խորհրդի անդամ Ժանետա Բաղդասարյանի խոսքով՝ նրանք սահմանված ժամկետում գրավոր դիմումներ են ներկայացրել քաղաքապետարան և Ներքին գործերի նախարարություն, սակայն մերժում են ստացել։