Վրաստանի հայ համայնքին թույլ չեն տվել հանրահավաք անցկացնել

24 Ապրիլի 2026, 16:08

Քաղաքականություն

Վրաստանի հայ համայնքին թույլ չեն տվել հանրահավաք անցկացնել Թուրքիայի դեսպանատան մոտ։

Համայնքի խորհրդի անդամ Ժանետա Բաղդասարյանի խոսքով՝ նրանք սահմանված ժամկետում գրավոր դիմումներ են ներկայացրել քաղաքապետարան և Ներքին գործերի նախարարություն, սակայն մերժում են ստացել։