Վարազդատ Լալայանը Եվրոպայի եռակի չեմպիոն է

26 Ապրիլի 2026, 18:44

Հայեր

Հայաստանի ծանրամարտի ընտրանու անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանը երրորդ տարին անընդմեջ ոսկե մեդալակիր է Եվրոպայի առաջնությունում: Այդ մասին հայտնում են Ծանրամարտի ֆեդերացիայից։

Բաթումի քաղաքում կայացած Եվրոպայի առաջնության գերծանր քաշային ծանրորդների պայքարում Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում բարձրացրեց 200 կգ ու 210 կգ: Այս ձևում նա ոսկե մեդալակիր է: Հրումում նա գլխավերևում պահեց 241 կգ: Այս վարժությունում նա կրկին առաջին տեղում է:

Երկամարտի 451 կգ արդյունքով՝ Վարազդատ Լալայանը երրորդ տարին անընդմեջ Եվրոպայի առաջնության չեմպիոն է: