Իգոր Չայկան նշանակվել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար

28 Ապրիլի 2026, 13:27

Քաղաքականություն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Իգոր Չայկային նշանակել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար։

«Իգոր Յուրիի Չայկային նշանակել Անկախ Պետությունների Համագործակցության, արտերկրում բնակվող հայրենակիցների և միջազգային մարդասիրական համագործակցության հարցերով դաշնային գործակալության ղեկավար՝ ազատելով նրան զբաղեցրած պաշտոնից»,- նշված է փաստաթղթում։

Մեկ այլ հրամանագրով Պուտինն այդ պաշտոնից ազատել է Եվգենի Պրիմակովին։ Վերջինս իր հերթին հայտնել է, որ կցանկանար վերադառնալ լրագրություն և զբաղվել գիտական գործունեությամբ։

Իգոր Չայկան նախկին գլխավոր դատախազ Յուրի Չայկայի որդին է։ Նա 37 տարեկան է։ Մինչ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար նշանակվելը զբաղեցնում էր գործակալության ղեկավարի տեղակալի պաշտոնը։