Սարիկ Անդրեասյանի «Պատերազմ և խաղաղություն» ֆիլմն առաջադրվել է «Golden Trailer Awards» միջազգային մրցանակի
09 Մայիսի 2026, 17:00
Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» պատմական վեպի նոր էկրանավորումը, որի ռեժիսորն է Սարիկ Անդրեասյանը, առաջադրվել է հեղինակավոր հոլիվուդյան «Golden Trailer Awards 2026» մրցանակի։ Ֆիլմն ընդգրկվել է «Լավագույն արտասահմանյան պաստառ» անվանակարգում։
Նշենք, որ «Պատերազմ և խաղաղություն» ֆիլմի պրեմիերան նախատեսված է հաջորդ տարի։
«Այս տարի առաջին անգամ առաջադրվել ենք ոչ միայն թրեյլերների, այլև պաստառի համար։ Շատ ուրախ ենք, որ մասնագիտական համայնքը մեզ գնահատել է նաև այս ոլորտում»,- նշել են Անդրեասյան եղբայրների կինոընկերությունից։
Նշվում է նաև, որ Անդրեասյանի ևս երեք ֆիլմ ներկայացվել է «Golden Trailer Awards 2026» մրցանակի։