Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվով առաջատարը Ռուսաստանն է
12 Մայիսի 2026, 14:40
2026 թվականի հունվար-ապրիլին Հայաստան է այցելել 245․178 ՌԴ քաղաքացի, ինչը կազմել է ընդհանուր զբոսաշրջային հոսքի 36%-ը։
Այս ընթացքում ընդհանուր առմամբ երկիր է այցելել 625 843 զբոսաշրջիկ՝ 119 հազարով ավելի, քան 2025 թվականի նույն ժամանակահատվածում։
Հայաստան կատարած միջազգային այցելությունների առաջին եռյակի մեջ մտնում է նաև Վրաստանը՝ 93 123 զբոսաշրջիկ (14 տոկոս) և Իրանը՝ 48 450 զբոսաշրջիկ (7 տոկոս)։
Առաջին հնգյակում ընդգրկվել է Ուկրաինան՝ 9 229 զբոսաշրջիկ (1,35 տոկոս) և Գերմանիան՝ 9 012 զբոսաշրջիկ (1,31 տոկոս)։
Զբոսաշրջիկների հիմնական մասը՝ 57 տոկոսը, Հայաստան է ժամանել օդային ճանապարհով՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի միջոցով։
Ցամաքային անցակետերից ամենամեծ ուղևորահոսքը գրանցվել է «Բագրատաշեն» անցակետում՝ 16 տոկոս, իսկ ամենափոքրը՝ «Այրում» անցակետում՝ 1 տոկոս։
Հայաստան այցելող զբոսաշրջիկների մեջ առավել ակտիվը 35-44 տարեկաններն են, իսկ 13-17 տարեկաններն ու 65 տարեկանից բարձր քաղաքացիները կազմում են ամենափոքր մասը։