Հայկական արմատներ ունեցող Էթերի Տուտբերիձեն ՌԴ նախագահի անունից պարգևատրվել է Նևսկու շքանշանով

11 Օգոստոսի 2023, 20:40

Հայեր

Գեղասահքի՝ Ռուսաստանի վաստակավոր մարզիչ Էթերի Տուտբերիձեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անունից պարգևատրվել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով։

Championat.com-ի հաղորդմամբ՝ մրցանակը շնորհվել է այն մարզիկներին, որոնք կարողացել են հաջողությունների հասնել 2022 թվականին Պեկինում տեղի ունեցած Օլիմպիական խաղերում։

Նշենք, որ Էթերի Թութբերիձեն կիսով չափ հայ է ՝մոր կողմից, և կիսով չափ վրացի՝ պապի կողմից: Պապը՝ Պատվական Միսակի Գրիգորյանը, եղել է 224-րդ հետևակային դիվիզիայի օդաչու և Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Հիմա եթերում