Սուրակատ Ասիյատիլովի անվան ըմբշամարտի հուշամրցաշարում հայ ըմբիշները 6 մեդալ են նվաճել

14 Մայիսի 2026, 16:00

Սպորտ

Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում տեղի ունեցած Սուրակատ Ասիյատիլովի անվան ըմբշամարտի հուշամրցաշարում հայ ըմբիշները 6 մեդալ են նվաճել: Այս մասին տեղեկացնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից:

Ոսկե մեդալակիր են դարձել 72 կգ քաշային Նարեկ Գրիգորյանն ու 77 կգ քաշային Սամվել Տերտերյանը:

Արծաթե մեդալակիր է դարձել 87 կգ քաշային Յուրիկ Պետրոսյանը:

Բրոնզե մեդալակիր են դարձել 67 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանը, 77 կգ քաշային Արթուր Ամոյանն ու 82 կգ քաշային Վահե Հովհաննիսյանը: