Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Նուրբ քաղաքականություն Մեծ ռեպորտաժ Մեծ պատմություն Մամ ջան Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2026. ի՞նչ է լինելու 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

«Ժողովուրդն է խոսում». Առանց պատմության, եկեղեցու և Ռուսաստանի աջակցության․ Հայաստանը չի կարող գոյություն ունենալ

16 Մայիսի 2026, 11:00

 

«Ժողովուրդն է խոսում» նախագծի շրջանակում Alpha News-ը հարցումներ է անցկացրել Երևանում, ինչպես նաև ԱՄՆ-ի և Ռուսաստանի հայաբնակ համայնքներում՝ պարզելու քաղաքացիների կարծիքը վերջին շրջանի կարևորագույն թեմաների շուրջ։

«Հայոց ցեղասպանությունը եղել է, և դա փաստ է։ Այդ մասին մեզ պատմել են մեր ծնողները, տատիկ-պապիկները։ Սակայն ցեղասպանության ճանաչումը պետք է լինի դիվանագիտական ուղիներով և մեծ զգուշությամբ»,- այս մասին նշել են հարցման մասնակիցները։

Հարցվածների մեծ մասի խոսքով՝ եթե մոռացի ցեղասպանությունը կամ Հայ առաքելական եկեղեցին, հայերը կկորցնեն իրենց ինքնությունը և կդադարեն գոյություն ունենալ որպես ժողովուրդ։

«Մեր ժողովուրդն ունի հինգհազարամյա պատմություն, որը հնարավոր չէ ջնջել կամ վերաշարադրել», — ընդգծել են հարցման մասնակիցները։

Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ քաղաքացիները նշել են, որ հայ և ռուս ժողովուրդները կիսում են միասնական քաղաքակրթական արժեքներ, որոնցից հրաժարվել հնարավոր չէ։

«Ռուսաստանը բազմիցս փրկել է Հայաստանին։ Մենք քրիստոնյա երկիր ենք, ինչպես Ռուսաստանը։ Այդպիսի բարեկամից չի կարելի հեռանալ»,- կարծում են քաղաքացիները։

«Իդեալական իշխանությունը ազնիվ է, պարկեշտ և աստվածավախ։ Հայ քաղաքական գործիչը պետք է ունենա հայկական մտածողություն ու վարի հավասարակշռված քաղաքականություն, որպեսզի չվնասի ո՛չ իրեն, ո՛չ էլ եղբայրական ժողովրդին»,- ասել է Alpha News-ի հարցման մասնակիցներից մեկը։

Հարցվածների մեծ մասի կարծիքով՝ եկեղեցին պետք է մնա քաղաքականությունից դուրս, քանի որ այն հայկական ինքնության հիմնասյուներից է։

«Նույնիսկ այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը պետականություն չուներ, եկեղեցին միավորում էր ժողովրդին։ Այսօր Հայաստանում ստեղծվել է ամոթալի իրավիճակ։ Այժմ անհրաժեշտ է աջակցել եկեղեցուն, որը մշտապես եղել է ժողովրդի կողքին»,- նշել է հարցվածներից մեկը։

Alpha News-ի հարցման մասնակիցները շեշտել են, որ պատմության ճանաչումն ու եկեղեցու պահպանումը հայ ժողովրդի գոյության հիմքն են, իսկ քաղաքականությունը պետք է լինի ազնիվ և հավասարակշռված՝ երկրի ինքնությունն ու ապագան պահպանելու համար։

Հիմա եթերում