Այդ մարդը ցույց տվեց, որ հոգեկան խանգարումների հատկանիշներ ունի․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի մասին
19 Մայիսի 2026, 15:10
«Ես հասկանում եմ, որ մենք պացիենտին պետք է կարեկցանքով վերաբերվենք: Ուղղակի խնդիրը նրա մեջ է, որ եթե պացիենտը իշխանություն ունի, այդ դեպքում կարեկցանքի կարիք ժողովուրդն ունի»,- այս մասին Շիրակի մարզի Ախուրյան համայնքում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ հայտարարել է դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն՝ անդրադառնալով քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահվածքին։
Երկրորդ նախագահը նշել է, որ նման իրավիճակը հնարավոր է փոխել՝ «մի լավ ապտակ հասցնելով հունիսի 7-ին, ապտակելով ստահակին, սրիկային, որը համարձակվել է վիրավորել ժողովրդի մեծամասնությանը»։
«Այս մարդն իր կեցվածքով ցույց տվեց, որ ակնհայտ, առերևույթ հոգեկան խանգարումների հատկանիշներ ունի։ Դուք ի՞նչ կարգի ընտանեկան մոդել եք տեսնում, ինչպիսի՞ ընտանիքի հայր եք ուզում ունենալ՝ հավասարակշռված, մտածո՞ղ, մարդկանց հետ նորմալ շփվող, աշխատասեր, թե հիստերիկ, լաչառ, շաբաթը 10 անգամ կարծիքը փոխող, ստախոս, կազինոյի կլիենտ և հաբեցող: Համարեք, որ երկիրը մի մեծ ընտանիք է և ունենք մի մարդ, որ ամբողջությամբ համապատասխանում է երկրորդ տարբերակին՝ հիստերիկ, գժական գնացող»,-նշել է Ռոբերտ Քոչարյանը: