Ֆինն Գերագուսյանը՝ «Սանդերլենդ Մ21» մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
21 Մայիսի 2026, 15:50
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ֆինն Գերագուսյանն անհատական ճանաչման է արժանացել անգլիական «Սանդերլենդ» ակումբի համակարգում անցկացրած մրցաշրջանի արդյունքներով։ Ինչպես գրում է sportaran.com-ը, հարձակվողը ճանաչվել է ակումբի մինչև 21 տարեկանների թիմի՝ «Սանդերլենդ Մ21» մրցաշրջանի լավագույն խաղացող։
18-ամյա Գերագուսյանի համար այս մրցաշրջանը հագեցած և զարգացման տեսանկյունից կարևոր էր։ Չնայած վնասվածքներին, որոնց պատճառով նա բաց է թողել մրցաշրջանի մեկնարկային հատվածն ու ավարտը, հայ հարձակվողը կարողացել է վառ դրսևորել իրեն «Սանդերլենդ»-ի երիտասարդական թիմերի կազմում միանգամից մի քանի մրցաշարերում։
«Սանդերլենդ Մ21»-ի կազմում Ֆիննը մասնակցել է չորս մրցաշարի։ Պրեմիեր լիգա 2-ում նրա հաշվին կա 11 հանդիպում, 3 գոլ և 2 գոլային փոխանցում։ Պրեմիեր լիգայի գավաթում նա անցկացրել է 5 խաղ, խփել 2 գոլ և կատարել 1 արդյունավետ փոխանցում։ Նրա թիմը հասել է մրցաշարի եզրափակիչ, որտեղ 1։2 հաշվով պարտվել է «Բարնլի»-ին, սակայն Գերագուսյանը վնասվածքի պատճառով չի մասնակցել վճռորոշ հանդիպմանը։