Փաշինյանը ՌԴ-ի նկատմամբ վարում է ոչ բարեկամական քաղաքականություն, ինչը լավ բանի չի հանգեցնի․ Վոլոդին

22 Մայիսի 2026, 13:44

Քաղաքականություն

Փաշինյանը Ռուսաստանի նկատմամբ վարում է ոչ բարեկամական քաղաքականություն՝ ցինիկաբար օգտագործելով ՌԴ-ի կողմից տրամադրվող հնարավորությունները։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Պետդումայի պատգամավորների կարծիքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ-ի նկատմամբ վարում է ոչ բարեկամական քաղաքականություն՝ ցինիկաբար օգտագործելով այն հնարավորությունները, որոնք տրամադրում է մեր երկիրը։

Նրա ցանկությունը՝ մնալ Եվրասիական տնտեսական միությունում, փորձ է շարունակելու օգտագործել եվրասիական տարածքը ֆինանսական նպատակներով, ինչի արդյունքում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 2,5 անգամ»,- ասել է Վոլոդինը։

Պետդումայի նախագահ խոսքով՝ դա անազնիվ մոտեցում է։ «Այս ամենը, ինչպես արդեն նախկինում ասել եմ, մենք տեսել ենք Ուկրաինայի օրինակով։ Սա ոչ մի լավ բանի չի հանգեցնի»,- հավելել է նա։