ՀՀ-ն պատրաստ է ՌԴ-ի հետ համատեղ ավարտել Գյումրի-Կարս երկաթուղու հատվածի կառուցումը․ Միրզոյան

25 Մայիսի 2026, 16:04

Քաղաքականություն

Պետք է կառուցել Գյումրի-Կարս երկաթուղու բացակայող հատվածը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա հայտնել է, որ այժմ երկխոսություն է վարում ռուս գործընկերների հետ։

«Եթե հաջողվի համատեղ ավարտել այս հատվածը, ապա մենք կգնանք այդ ճանապարհով, իսկ եթե ոչ, ապա կգտնենք այլ լուծում։ Բայց այս հարցը պետք է լուծվի», — նշել է Միրզոյանը։

Հիմա եթերում