ՌԴ ԶՈւ-ի մասին «դիսկրեդիտացիայի» և ֆեյքերի տարածման համար ռելոկանտների գույքը կբռնագրավվի

26 Մայիսի 2026, 16:09

Քաղաքականություն

Ռուսաստանում արտերկիր տեղափոխված քաղաքացիների (ռելոկանտների) գույքը կարող է բռնագրավվել՝ ՌԴ զինված ուժերի մասին «դիսկրեդիտացիայի» և կեղծ տեղեկատվության տարածման համար։ Այս որոշումը միաձայն ընդունվել է ՌԴ Պետդումայում։

Օրինագծի հեղինակների կարծիքով՝ օրենքը պետք է կիրառվի այն դեպքերում, երբ կա քննադատություն սահմանադրական կարգի հիմքերի նկատմամբ։ Հատուկ ուշադրությունպետք է դարձնել այն անձանց, որոնք «դիսկրեդիտացնում են» զինված ուժերը, տարածում են կեղծ տեղեկություններ կամ քարոզում են նացիստական խորհրդանիշներ։

Այժմ նախաձեռնությունը պետք է քննարկվի Դաշնության խորհրդում։